https://arm.sputniknews.ru/20260501/arcakhcineri-aghqatutjunn-u-gvortsazrkutjuny-zgalivoren-gerazancum-en-hh-mijin-cucanishy-101645920.html
Արցախցիների աղքատությունն ու գործազրկությունը զգալիորեն գերազանցում են ՀՀ միջին ցուցանիշը
Արցախցիների աղքատությունն ու գործազրկությունը զգալիորեն գերազանցում են ՀՀ միջին ցուցանիշը
Sputnik Արմենիա
Արտակ Բեգլարյանի խոսքով` արցախցիների աղքատությունն ու գործազրկությունը պատճառը պետական աջակցության ծրագրերի անարդյունավետություն է։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T19:50+0400
2026-05-01T19:50+0400
2026-05-01T19:51+0400
արտակ բեգլարյան
արցախցի
արցախ
գործազրկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44892053_0:0:1600:901_1920x0_80_0_0_0e455e5e822d75fa228cf5164b9411f7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Արցախից տեղահանվածների շրջանում աղքատության և գործազրկության մակարդակը զգալիորեն գերազանցում է ՀՀ միջին ցուցանիշները։ Աշխատանքի օրվա կապակցությամբ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մի շարք ցուցանիշներ։ Բեգլարյանի հրապարակած տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների սոցիալական վիճակը բնութագրվում է հետևյալ թվերով.Արտակ Բեգլարյանը նշված վիճակագրությունը պայմանավորում է պետական աջակցության ծրագրերի անարդյունավետությամբ։ Նրա խոսքով՝ առկա է խզում պաշտոնական հայտարարությունների և իրական պատկերի միջև։Անդրադառնալով հասարակական կարծիքին՝ Բեգլարյանը շեշտում է, որ արցախցիների արտաքին զսպվածությունը հաճախ սխալ մեկնաբանվում է որպես սոցիալական բարվոք վիճակ։«Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է։ Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից»,– ասել է նա։Նախկին պետնախարարը նաև կանխատեսում է, որ միջազգային հարթակներում, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, իշխանությունների կողմից կներկայացվեն մարդասիրական ճգնաժամի «հաջող հաղթահարման» մասին թեզեր, որոնք, ըստ նրա, չեն արտացոլում իրականությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44892053_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8451d03467cc3ace184db3fe2bfc3219.jpg.webp
արտակ բեգլարյան, արցախցի, արցախ, գործազրկություն
արտակ բեգլարյան, արցախցի, արցախ, գործազրկություն
Արտակ Բեգլարյանի խոսքով` արցախցիների աղքատությունն ու գործազրկությունը պատճառը պետական աջակցության ծրագրերի անարդյունավետություն է։
Բեգլարյանի հրապարակած տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների սոցիալական վիճակը բնութագրվում է հետևյալ թվերով.
Արտակ Բեգլարյանը նշված վիճակագրությունը պայմանավորում է պետական աջակցության ծրագրերի անարդյունավետությամբ։ Նրա խոսքով՝ առկա է խզում պաշտոնական հայտարարությունների և իրական պատկերի միջև։
«Այս իրավիճակն ունենք ՀՀ իշխանությունների ձախողված սոցիալական, զբաղվածության ու բնակարանային ծրագրերի պատճառով։ Իսկ իրենք ներսում ու դրսում կուրծք են ծեծում, թե իբր ինքնուրույն հաղթահարել են «փախստականների մարդասիրական ճգնաժամը» և մի հատ էլ մատ թափ տալիս մեզ վրա, երբ մատնացույց ենք անում հիմնախնդիրները»,- նշել է նա։
Անդրադառնալով հասարակական կարծիքին՝ Բեգլարյանը շեշտում է, որ արցախցիների արտաքին զսպվածությունը հաճախ սխալ մեկնաբանվում է որպես սոցիալական բարվոք վիճակ։
«Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է։ Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից»,– ասել է նա։
Նախկին պետնախարարը նաև կանխատեսում է, որ միջազգային հարթակներում, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, իշխանությունների կողմից կներկայացվեն մարդասիրական ճգնաժամի «հաջող հաղթահարման» մասին թեզեր, որոնք, ըստ նրա, չեն արտացոլում իրականությունը։