ԿԽՄԿ-ի նախագահը այցելել է Ադրբեջան

Հասարակություն

ԿԽՄԿ-ի նախագահը այցելել է Ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հետ՝ քննարկելով տարածաշրջանային մարդասիրական հարցերն ու երկկողմ համագործակցությունը։

 

Կողմերը կարևորել են երկարամյա գործընկերությունն ու կառուցողական երկխոսությունը, անդրադարձել ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությանը և ընդգծել միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը միշտ հավատարիմ է մնացել մարդասիրական սկզբունքներին տարածաշրջանում առկա լարվածության և ռազմական գործողությունների պայմաններում։ 

 

Բայրամովը նաև ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ քայլերը։ 

Leave a comment