Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը


Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլնի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերին:


Նաև Ջեյհուն Բայրամովը Կարմիր Խաչի պատվիրակությանը տեղեկացրել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:


Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև երկարաժամկետ և փոխվստահելի գործակցության, ինչպես նաև մշտական շփումների կարևորությունը:


Քննարկվել են տարածաշրջանում ԿԽՄԿ հումանիտար նախաձեռնությունները:

Դիտումների քանակ16

Leave a comment