Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

https://arm.sputniknews.ru/20260501/sahmany-hatum-en-4-zhamum-herter-bagratashen-sadakhlvo-ancaketum-101632325.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Большие очереди образовались на армяно-грузинской границе

Sputnik Արմենիա

Большие очереди образовались на армяно-грузинской границе

2026-05-01T16:21+0400

true

PT0M40S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101628791_0:90:720:630_1920x0_80_0_0_cf8200047a910d7f8617863b317d852d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, հայաստան, վրաստանի հանրապետություն, սահման, անցակետ, բագրատաշեն անցակետ, սադախլոյի անցակետ, видео

տեսանյութեր, հայաստան, վրաստանի հանրապետություն, սահման, անցակետ, բագրատաշեն անցակետ, սադախլոյի անցակետ, видео

Բաժանորդագրվել

Այլընտրանքային երթուղին անցնում է Լոռու մարզով:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Խոսքը «Բագրատաշեն» – «Սադախլո» անցակետի մասին է:

Ինպես նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը, կուտակումները նկատվում են վաղ առավոտից:

«Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է՝ հերթի մեջ է», – ասել է նա:

Նրա խոսքով՝ կուտակումները կապված են մայիսյան տոների հետ. այսօրվա և վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիվը բազմապատկվել է:

Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև վրացական մաքսակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է՝ նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ «Գոգավան» – «Գուգութի» անցակետով։ Բագրատաշեն-Սադախլոյի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են։

Հիշեցնենք, որ 2026 թվականին Հայաստանում մայիսի 1-ը և 4-ը ոչ աշխատանքային օրեր են։ Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է, իսկ մայիսի 4-ը (երկուշաբթի) հանգստյան օր է հայտարարվել կառավարության որոշմամբ՝ Երևանում կայանալիք խոշոր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատճառով։

Leave a comment