https://arm.sputniknews.ru/20260501/odachuneric-minchev-araqichner-erevanum-ashkhatanqi-ory-nshvec-tarbervvogh-shqertvov-101626570.html
Օդաչուներից մինչև առաքիչներ․ Երևանում Աշխատանքի օրը նշվեց տարբերվող շքերթով
Օդաչուներից մինչև առաքիչներ․ Երևանում Աշխատանքի օրը նշվեց տարբերվող շքերթով
Sputnik Արմենիա
Երևանի երկնքում եռագույնի առկայությունն ապահովեցին ուղղաթիռները։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T14:59+0400
2026-05-01T14:59+0400
2026-05-01T14:59+0400
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101625895_0:0:1275:717_1920x0_80_0_0_a91a9bc4efc756cff2a143c82ed65fa8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր` Աշխատանքի և աշխատավորների օրը, առաջին անգամ տարբեր հայկական ընկերությունների մասնակցությամբ շքերթներ անցկացվեցին Երևանում։Յուրաքանչյուր տնտեսվարող իր ընկերությանը համապատասխան ձևավորմամբ տարբեր մեքենաներով անցավ Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ։Ընկերություններից ամենատպավորիչը «Fly One Armenia» ավիաընկերությունն էր հանդես եկել՝ մեքենայի վրա տեղադրել էին հսկայական փչովի ինքնաթիռ, որի կողքին կանգնած էին բորտուղեկցորդները, ինչպես նաև օդաչուները։ Գեղեցիկ ձևավորումներ արել էին նաև «Հոմպլեքս» հիպերմակետը, «Երեմյան փրոջեքթսը», «Արզնի» թռնչաֆաբրիկան։«Յանդեքս Գո» ընկերությունն էլ իր վարձու աշխատակիցների հետ էր ֆլեշմոբ արել՝ մոպեդներով տասնյակ առաքիչներ անցան փողոցով դեպի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ։Ընկերությունների շքերթները եզրափակեց «Yerevan drums» թմբկահարների խումբը։Երևանում նաև 3 ուղղաթիռի թռիչք իրականացվեց, որոնք երկնքում ապահովեցին Հայաստանի եռագույնի առկայությունը։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին նախատեսվում է նաև օդապարիկների թռիչք, ինչպես նաև ցերեկային հրավառություն։
2026
Լուրեր
am_HY
Это не реклама: новый формат первомая на площади Республики
Sputnik Արմենիա
Это не реклама: новый формат первомая на площади Республики
2026-05-01T14:59+0400
true
PT1M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101625895_318:0:1275:718_1920x0_80_0_0_74a65a53c0af4e55b018c20b76c5f8a6.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, видео
տեսանյութեր, տեսանյութ, видео
Երևանի երկնքում եռագույնի առկայությունն ապահովեցին ուղղաթիռները։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր` Աշխատանքի և աշխատավորների օրը, առաջին անգամ տարբեր հայկական ընկերությունների մասնակցությամբ շքերթներ անցկացվեցին Երևանում։
Յուրաքանչյուր տնտեսվարող իր ընկերությանը համապատասխան ձևավորմամբ տարբեր մեքենաներով անցավ Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ։
Ընկերություններից ամենատպավորիչը «Fly One Armenia» ավիաընկերությունն էր հանդես եկել՝ մեքենայի վրա տեղադրել էին հսկայական փչովի ինքնաթիռ, որի կողքին կանգնած էին բորտուղեկցորդները, ինչպես նաև օդաչուները։ Գեղեցիկ ձևավորումներ արել էին նաև «Հոմպլեքս» հիպերմակետը, «Երեմյան փրոջեքթսը», «Արզնի» թռնչաֆաբրիկան։
«Յանդեքս Գո» ընկերությունն էլ իր վարձու աշխատակիցների հետ էր ֆլեշմոբ արել՝ մոպեդներով տասնյակ առաքիչներ անցան փողոցով դեպի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ։
Ընկերությունների շքերթները եզրափակեց «Yerevan drums» թմբկահարների խումբը։
Երևանում նաև 3 ուղղաթիռի թռիչք իրականացվեց, որոնք երկնքում ապահովեցին Հայաստանի եռագույնի առկայությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին նախատեսվում է նաև օդապարիկների թռիչք, ինչպես նաև ցերեկային հրավառություն։