Այդ մասին գրում է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով իրանական եւ ամերիկյան պաշտոնյաներին:
Թերթի զրուցակիցները նշել են, որ Թեհրանը նախընտրելի կհամարեր 2025 թվականին ԱՄՆ-ի արված առաջարկը՝ ատոմային էներգիայի արտադրության տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծման մասին:
NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նամակագրական կապի մեջ են:
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ եթե ամերիկյան կողմից չլինեն «սպառնալիքներ եւ անհիմն սպասելիքներ»: