«Տենց հարցեր ենք լուծե՞լ»․ Պապոյանը՝ «Ջերմուկի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Բաժանորդագրվել

Գևորգ Պապոյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում Ռուսաստանում «Ջերմուկի» վաճառքի արգելափակման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որևէ խնդիր չի տեսնում «Ջերմուկ Գրուպի» հետ կապված։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Նորմալ ա, տենց հարցեր ենք լուծե՞լ, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Բացարձակ խնդիր չեմ տեսնում «Ջերմուկի» հետ կապված։ Որակի հետ կապված էլ որևէ հարց չկա»,- ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը։

Leave a comment