ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։ Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացավ հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։
Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները։
Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն։ Կարևորը՝ չլինել անտարբեր և միասին, քայլ առ քայլ, կերտել փոփոխությունը։
—00—ԼԱ