Երևանը՝ արվեստի կենտրոն․ ի՞նչ է սպասվում Ստաս Նամինի ստեղծագործական օրերին

https://arm.sputniknews.ru/20260501/erevany-arvesti-kentrvon-inch-e-spasvum-stas-namini-steghtsagvortsakan-orerin–101625262.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101622916_84:0:1417:1000_1920x0_80_0_0_22af3ca4a6a3fbd376566c2f7f0e3ff6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ստաս նամին

Բաժանորդագրվել

Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Երևանում անցկացվելու են մայիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Երևանում անցկացվելու է «Ստաս Նամինի ստեղծագործական օրերը» միջոցառումը, որի ժամանակ քաղաքը վերածվելու է արվեստի կենտրոնի։

Sputnik Արմենիայի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ռուսաստանցի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյանի թոռը) ներկայացրեց մայիսի 3-11-ը սպասվող միջոցառումները։

«Այն, ինչ ես անում եմ՝ իմ ամբողջ կյանքի զբաղմունքն է։ Այն, ինչով ինձ Աստված օժտել է, ես փորձում եմ մաքսիմում օգտագործել և հանրությանը ներկայացնել։ Շատ ուրախ եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իմ թատրոնը հրավիրել է Երևան, մենք վերջին անգամ 10 տարի առաջ ենք ներկայացումներով հանդես եկել այստեղ»,- ասաց Նամինը։

Նաա նշեց, որ Երևանոււմ ներկայացվելու են «Բիթլոմանիա» և «Մազեր» մյուզիքլները, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա բեմադրված «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։

Նամինն անդրադարձավ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացմանը, որի ցուցադրությունը կայանալու է մայիսի 3-ին։ Նա նշեց, որ ներկայացման մեջ բոլոր դերասանները ռուսներ են, բայց բոլորը խոսում ու երգում են հայերեն։ Ռեժիսորը շեշտեց՝ Մոսկվայում իրենք միակն են, որ հայերենով բեմադրություններ են անում, ու իր համար կարևոր է դրանցով հանդես գալ նաև Երևանում։

Ինչ վերաբերում է ամերիկյան «Մազեր» մյուզիքլին (Hair), որը խաղալու են մայիսի 5-ին, ապա Նամինը վստահեցրեց՝ իրենց բեմադրությունը տվյալ մյուզիքլի պատմության մեջ լավագույն 5-յակում է, կատարվում է և՛ ռուսերեն, և՛ անգլերեն։ «Բիթլոմանիա» մյուզիքլի ընթացքում էլ անգլիական «Բիթլզ» խմբի 25 երգ է հնչելու։ Այն ցուցադրվելու է մայիսի 6-ին։

Նշենք, որ «Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում մայիսի 7–ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հոբելյանական մեծ համերգով ելույթ է ունենալու «Ցվետի» խումբը։

Արտիստը շեշտեց, որ «Ցվետի» խումբը վերջին անգամ Հայաստանում եղել է 1970-ականներին։ Նրա կարծիքով` աշխարհում մարդկանց ճաշակը բավականին ընկել է։ Այնուամենայնիվ վստահ է՝ «Բիթլզ» լսող երաժշտասերները կգնահատեն «Ցվետի» խմբի կատարումները։

Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 4-ին տեղի կունենա Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Leave a comment