Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի առթիվ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է արժևորելու և մեծարելու աշխատավոր մարդուն, նրա ստեղծարար ջանքն ու նվիրումը։

Մեղրեցի աշխատավորը մեր համայնքի հիմնասյուներից է՝ իր աշխատասիրությամբ, համբերատարությամբ և գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Նրա հետևողական ու ստեղծարար աշխատանքը ձևավորում և հարստացնում է համայնքի դիմագիծը՝ ապահովելով նրա զարգացումն ու կայունությունը։

Սիրելի մեղրեցիներ,

Մեր համայնքի յուրաքանչյուր հաջողության հետևում կանգնած է ձեր ամենօրյա ազնիվ ու հետևողական աշխատանքը։ Ձեր ջանքերի շնորհիվ է, որ Մեղրին պահպանում է իր կենսունակությունը, զարգանում է ու ծաղկում:

Թող ձեր կատարած աշխատանքը միշտ արժևորվի: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք:

Կրկին շնորհավորում եմ Մայիսի 1-ի առթիվ:

Մեղրիի համայնքապետարան

Leave a comment