Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ

Քաղաքականություն

01.05.2026 | 12:24

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործունեության» վերաբերյալ բանաձև է ընդունել։ Փաստաթուղթը ընթերցել է փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Որոշման համաձայն՝ Միլլի Մեջլիսի համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում կասեցվում է։ Խորհրդարանի մասնակցությունը Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը դադարեցվում է։

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության համաձայն՝ սկսվում է Միլլի Մեջլիսի՝ այս կազմակերպությանն անդամակցության դադարեցման ընթացակարգային կանոնների կիրառումը, այդ ընթացքում Միլլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին։

Ավելի վաղ ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել։ Նրան բողոքի նոտա էր հանձնվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment