ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ





Շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ, որոնք դուրս էին գալիս իրանական նավահանգիստներից կամ ուղևորվում էին դեպի դրանք, հինգշաբթի հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։

«Մինչ օրս 44 առևտրային նավի հրահանգվել է շրջվել կամ վերադառնալ նավահանգիստ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտնել էր, որ շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը, մասնավորապես, կալանել են 41 տանկեր, որոնցում ընդհանուր առմամբ եղել է 69 մլն բարել նավթ։

«Ներկայումս իրանական ռեժիմը չի կարող վաճառել 69 մլն բարել նավթ, որը տեղափոխում էին 41 տանկեր։ Դա ավելի քան 6 մլրդ դոլար է, որից Իրանի ղեկավարությունը չի կարողանա օգտվել իր ֆինանսական շահի համար»,- նշել է ծովակալը։

Նա ընդգծել է, որ «շրջափակումը շատ արդյունավետ է, և ամերիկյան զորքերը շարունակում են վճռական լինել ապահովելու դրա լիակատար պահպանումը»։

 

 




դիտվել է 40 անգամ

Leave a comment