https://arm.sputniknews.ru/20260501/ficvon-navti-gneri-tatanumnery-kapel-e-trampi-qni-voraki-het-101618420.html
Ֆիցոն նավթի գների տատանումները կապել է Թրամփի քնի որակի հետ
Ֆիցոն նավթի գների տատանումները կապել է Թրամփի քնի որակի հետ
Sputnik Արմենիա
Նավթի գնանշումներն աճում են դեռևս մարտ ամսից՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների և Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին: 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T11:54+0400
2026-05-01T11:54+0400
2026-05-01T11:54+0400
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0f/75826272_0:198:2881:1819_1920x0_80_0_0_4acc6ff37046a1ef35b9a94d5898e9cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն համաշխարհային շուկայում նավթի գների տատանումները կապել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քնի որակի հետ:«Աշխարհում հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն: Աշխարհը նավթի գների ճնշման տակ է, որոնք կախված են նրանից, թե ինչպես է քնում նախագահ Թրամփը: Եթե նա կուշտ քնել է, գներն իջնում են: Եթե չի քնել և հայտարարություններ է արել, ապա գներն ավտոմատ բարձրանում են»,-ասել է նա Բրատիսլավայում ելույթի ժամանակ:Մարտին նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով: Ապրիլի 30-ին Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 126 դոլարը՝ հասնելով 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին։ Այս ռեկորդային աճը փորձագետները կապել են Թեհրանի դեմ ռազմական ծրագրերի մասին Թրամփի նոր հայտարարություններին սպասելու հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0f/75826272_209:0:2673:1848_1920x0_80_0_0_537f605c2e5567309672a5c13613cd7c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ
Բաժանորդագրվել
Նավթի գնանշումներն աճում են դեռևս մարտ ամսից՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների և Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն համաշխարհային շուկայում նավթի գների տատանումները կապել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քնի որակի հետ:
«Աշխարհում հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն: Աշխարհը նավթի գների ճնշման տակ է, որոնք կախված են նրանից, թե ինչպես է քնում նախագահ Թրամփը: Եթե նա կուշտ քնել է, գներն իջնում են: Եթե չի քնել և հայտարարություններ է արել, ապա գներն ավտոմատ բարձրանում են»,-ասել է նա Բրատիսլավայում ելույթի ժամանակ:
Մարտին նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով: Ապրիլի 30-ին Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 126 դոլարը՝ հասնելով 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին։ Այս ռեկորդային աճը փորձագետները կապել են Թեհրանի դեմ ռազմական ծրագրերի մասին Թրամփի նոր հայտարարություններին սպասելու հետ: