Ո՞ր փողոցներն են Երևանում փակ լինելու մայիսի 2–5–ը. ՆԳՆ–ն ներկայացրել է ցանկը

https://arm.sputniknews.ru/20260501/vor-pvoghvocnern-en-erevanum-pak-linelu-majisi-25y-ngnn-nerkajacrel-e-canky-101614851.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2336/62/23366208_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ffe79ad4f8315ad3fd5233a59222bedd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

փողոց, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն)

փողոց, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն)

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով ցանկը ամսաթվերով։ Եվ այսպես.

ժամը 7։30-13։00 փակ են լինելու

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
Հանրապետության հրապարակը,
Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
Պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։

ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․
Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է

Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

Հանրապետության հրապարակը,
Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու

Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
Աթենքի փողոցը,
Ծիծեռնակաբերդի խճուղին,
Մաշտոցի պողոտան,
Սայաթ-Նովայի պողոտան,
Աբովյան փողոցը,
Բաղրամյան փողոցը:

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի

Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

ՆԳՆ–ից հորդորում են հետևել ոստիկանության ցուցումներին` անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը։

Leave a comment