«Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»։

«Սա միակ բանն է, որ կարող եմ ձեզ ասել»,- նշել է նա։

Դոնալդ Թրամփը խուսափել է նաև Իրանի նկատմամբ հնարավոր հարվածների վերսկսման վերաբերյալ հարցին ուղիղ պատասխան տալուց՝ հայտարարելով, որ բանակցությունները շարունակվում են, սակայն դրանց մանրամասները գրեթե ոչ ոք չգիտի։

ԱՄՆ նախագահը իր հերթին մեջբերել է նաև Վենեսուելայի օրինակը՝ նշելով, որ այժմ նույնն ավում է Իրանում։

Տեսանյութը՝ հղմամբ։ 

Leave a comment