Նոր կյանքի սկիզբ. մեր լուսավոր Արմանի երիկամի փոխպատվաստումը Մինսկում անցել է բարեհաջող. Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը գրել է.

«Երկար սպասված և ամենակարևոր լուրը. Արմանի նոր կյանքի սկիզբը։

Սրտի թրթիռով և անսահման ուրախությամբ կիսվում ենք ձեզ հետ այս հիանալի լուրով՝ մեր լուսավոր Արմանի երիկամի փոխպատվաստումը Մինսկում անցել է բարեհաջող։

Այս պահին Արմանն իրեն լավ է զգում։ Ճի՛շտ է, դեռ վերականգնողական փուլում ենք, բայց հավատում ենք, որ ամենադժվարն արդեն հետևում է։

Այս հաղթանակը չէր լինի առանց հսկայական թիմային աշխատանքի․

Խոնարհում հայ և բելառուս բժիշկներին՝ իրենց պրոֆեսիոնալիզմի և կատարած մեծ աշխատանքի համար։

Շնորհակալություն ձեզ՝ մեր աջակիցներ։ Ձեր սրտացավությունը, յուրաքանչյուր նվիրատվությունն ու բարի խոսքը հնարավորություն տվեցին ևս մեկ երեխայի ժպտալ և ապրել։

Շարունակենք աղոթել և դրական էներգիա ուղարկել Արմանին՝ մինչև լիարժեք ապաքինում»։

Leave a comment