https://arm.sputniknews.ru/20260430/vor-depqum-irany-kversksi-amni-het-banakcutjunnery-despany-nshel-e-pajmannery-101611503.html
Ո՞ր դեպքում Իրանը կվերսկսի ԱՄՆ–ի հետ բանակցությունները. դեսպանը նշել է պայմանները
Ո՞ր դեպքում Իրանը կվերսկսի ԱՄՆ–ի հետ բանակցությունները. դեսպանը նշել է պայմանները
Sputnik Արմենիա
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը ևս բանակցությունների վերսկսման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T21:10+0400
2026-04-30T21:10+0400
2026-04-30T21:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_83b131977cc00d10deaf26df9eb07a3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքի ճանաչումը և պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ պայմաններ են Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների վերսկսման համար։ Հնդկական CNN-News18 հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթալին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ֆաթալիի խոսքով՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը նույնպես բանակցությունների վերսկսման կարևորագույն նախապայմաններից է։«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ–ն և նրանց դաշնակիցները ամենախիստ և անմարդկային պատժամիջոցների միջոցով հսկայական ճնշում են գործադրել իրանցի ժողովրդի վրա։ Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվների սառեցումը, պատժամիջոցները բժշկության ոլորտում, նոր ինքնաթիռների գնման արգելքը և նույնիսկ ավիացիոն պահեստամասերի ներկրման սահմանափակումները իրանցի ժողովրդի վրա ճնշում գործադրելուն ուղղված քաղաքականության միայն մի մասն են»,- պարզաբանել է նա։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը ևս բանակցությունների վերսկսման կարևորագույն նախապայմաններից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքի ճանաչումը և պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ պայմաններ են Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների վերսկսման համար։ Հնդկական CNN-News18 հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթալին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ համար քննարկման ենթակա չէ իրանցի ժողովրդի՝ խաղաղ միջուկային էներգիա ունենալու օրինական իրավունքը։ Մենք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ ենք և մինչ օրս գործել ենք միջազգային կանոնների շրջանակում»,-ասել է իրանցի դեսպանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար Իրանի պայմանների մասին հարցին։
Ֆաթալիի խոսքով՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը նույնպես բանակցությունների վերսկսման կարևորագույն նախապայմաններից է։
«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ–ն և նրանց դաշնակիցները ամենախիստ և անմարդկային պատժամիջոցների միջոցով հսկայական ճնշում են գործադրել իրանցի ժողովրդի վրա։ Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվների սառեցումը, պատժամիջոցները բժշկության ոլորտում, նոր ինքնաթիռների գնման արգելքը և նույնիսկ ավիացիոն պահեստամասերի ներկրման սահմանափակումները իրանցի ժողովրդի վրա ճնշում գործադրելուն ուղղված քաղաքականության միայն մի մասն են»,- պարզաբանել է նա։