Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները հիմնված են ամուր իրավական և պայմանագրային բազայի վրա, որը ամրագրում է երկկողմ կապերի դաշնակցային բնույթը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բազմիցս տարբեր մակարդակներում ընդգծել ենք, որ հենց սա է մեր երկկողմ հարաբերությունների բնույթը։ Մեր ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և գաղափարախոսական սերտ կապը», – ասել է Լավրովը։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը նաև անդրադարձել է անվտանգության հարցին։ «Ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահները Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի հիմնական տարրերն են», – ընդգծել է Լավրովը։