Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում ֆրանսիացին առաջ է անցել իր հայրենակից, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանից։

Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում Դեմբելեն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով ՊՍԺ-ին հաղթել 5։4 հաշվով։ Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 6-ին։

Leave a comment