Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. քարտեզ

https://arm.sputniknews.ru/20260430/tavushi-sahmanazatumic-hetvo-vor-taratsqnern-en-ancel-adrbejani-verahskvoghutjan-tak-qartez-101552862.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Դավիթ Գալստյան

https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_1ad9f6e1e2688affe34d57a07f48b6ee.jpg.webp

Դավիթ Գալստյան

https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_1ad9f6e1e2688affe34d57a07f48b6ee.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96616990_84:0:1417:1000_1920x0_80_0_0_599047783f747004e6157299889120f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հեղինակներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, տավուշ, կիրանց

հեղինակներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, տավուշ, կիրանց

Բաժանորդագրվել

Տվյալների վերլուծությունը թույլ է տալիս համեմատաբար ամբողջական պատկերացում կազմել Բաղանիս-Բերքաբեր գյուղերի շրջանում տարածքային փոփոխությունների մասին:

Ի՞նչ տեսք ունեն Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքները Տավուշի մարզում․ Sputnik Արմենիան ներկայացնում է մանրամասները քարտեզի վրա։
Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։

Եվ չնայած Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է գործընթացը շարունակելու ծրագրերի մասին, իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել 2024 թվականից ի վեր սահմանագծման և սահմանազատման գործընթացում կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը։

Ավելին` Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տրամադրել Ադրբեջանի հետ համաձայնեցված սահմանային սյուների կոորդինատները։

Հիմնվելով արբանյակային թարմացված պատկերների և այլ տվյալների վրա` մենք ստեղծել ենք քարտեզ, որը կօգնի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Տավուշում։

Կարմիր գծով նշված են նոր սահմանի այն հատվածները, որտեղ իրականացվել է սահմանագծում և սահմանազատում, և որտեղ այժմ տեղադրված է փշալարերով ցանկապատ։ Դեղին գիծը ցույց է տալիս սահմանը` ըստ Google-ի:

Մուգ շագանակագույն գիծը ցույց է տալիս ՀՀ զինված ուժերի կողմից նախկինում վերահսկված տարածքը, որը զիջվել է Ադրբեջանին: Բաց շագանակագույնը ցույց է տալիս «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության դիրքերի միջև ընկած տարածքը, որը նույնպես սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ:

Մուգ կանաչով նշված է Բերքաբերի հատվածում գտնվող գոտին, որը նախկինում վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն անցել է Հայաստանին։ Հենց այդտեղ է Բաքուն հետ քաշվել միակ դիրքից և մի փոքր նահանջել դեպի հյուսիս։ Բաց կանաչ գույնի վրա սպիտակ գծերով նշված է «չեզոք» գոտին (2 հատված), որը դելիմիտացիայից հետո անցել է ՀՀ լիակատար վերահսկողության տակ։

Արդյունքում, մոտավորապես 5.9 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի, 0.5 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք՝ ՀՀ վերահսկողության տակ:

Քարտեզի վրա նշված է նաև ՀՀ զինված ուժերի կողմից թողնված դիրքերից մեկը (ընդհանուր առմամբ կա մոտ մեկ տասնյակ նման դիրք): Ի տարբերություն մյուսների` այն գտնվում է սահմանազատման գոտուց դուրս, սակայն ՀՀ զինված ուժերը լքել են այն։ Մենք մանրամասն գրել ենք այդ դիրքի մասին, արբանյակային լուսանկարներով ցույց տվել ապացույցներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախկինում փաստացի հրաժարվել էր մեկնաբանել այս դիրքից հետքաշվելու փաստը` նշելով, որ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»:

Ի՞նչ եղավ այս դիրքի հետ

Մենք նոր հարցում ենք ուղարկել, այս անգամ` փոխվարչապետ և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ հետևյալ հարցերով.

1) Դիրքի դուրսբերումը համաձայնեցվե՞լ է սահմանազատման ընթացքում:

2) Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

3) Ադրբեջանը ներկայացրե՞լ է այդպիսի պահանջ:

4) Արդյոք այլ սահմանային փոփոխություններ եղել են սահմանազատման ենթակա հատվածներից (պաշտոնապես հրապարակված քարտեզում նշված) դուրս: Եթե այո, ապա ինչ փոփոխություններ և որ հատվածներում։

5) Արդյոք Ներքին Ոսկեպարի մի հատվածը չի ցանկատապվել: Եթե այո, ապա ինչու:

Փոխվարչապետի գրասենյակը մեր հարցերը վերահասցեագրել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից մեզ պատասխանել են. «Ներկայացրած հարցադրումների վերաբերյալ տրվել են պաշտոնական պարզաբանումներ և հավելյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

ՀՀ ՊՆ-ն, պնդումներին հակառակ, մեր հարցերին պատշաճ պարզաբանումներ չի տվել, ինչի մասին արդեն գրել ենք։ Բոլոր հարցերը մնում են բաց։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան։ Մուստաֆաևը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։
Նույն օրը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել
Հայաստանն ու Ադրբեջանը ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցրել Աղվերանում

Leave a comment