Իրանի դեմ պատերազմի համար ծախսվել է 25 միլիարդ դոլար. Պենտագոն


Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Ներկայացուցիչների պալատում 6 ժամ տևած լսումների ընթացքում պատասխանել է Իրանում պատերազմի հետ կապված հարցերի:


Հեգսեթը հրաժարվել է ասել, թե դեռ որքան կշարունակվի պատերազմը, և որքան այն կարժենա:


Ըստ Պենտագոնի պաշտոնյաների՝ մինչև այժմ Իրանի դեմ պատերազմի համար ծախսվել է 25 միլիարդ դոլար, մեծ մասն ուղղվել է զինամթերքին: Ընդ որում` Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է մեծացնել ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ այն հասցնելով 1,5 տրիլիոն դոլարի:


Հեգսեթին նաև հարց են ուղղել Իրանի դեմ պատերազմի առաջին օրը տարրական դպրոցի վրա հարձակման մասին, որի հետևանքով շուրջ 170 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ: Նրա խոսքով՝ միջադեպը դեռ հետաքննվում է:


Հեգսեթը նաև հայտարարել է, որ մի քանի ամսվա հետաձգումից հետո Պենտագոնը հաստատել է Ուկրաինային 400 միլիոն դոլար օգնության փաթեթի հատկացումը: Այն նախատեսված է ամերիկյան պաշտպանական ընկերություններից սարքավորումների գնման համար և Կոնգրեսի կողմից հաստատվել էր դեկտեմբերին:


Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

Դիտումների քանակ2

Leave a comment