ԱԴԾ–ն ձերբակալել է Ռոսկոմնադզորի ղեկավարների տների մոտ ահաբեկման ակցիաներ անող 2 մարդու

https://arm.sputniknews.ru/20260430/adtsn-dzerbakalel-e-rvoskvomnadzvori-ghekavarneri-tneri-mvot-ahabekman-akcianer-anvogh-2-mardu–101600070.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101592638_35:0:515:360_1920x0_80_0_0_7c4c07eb5cb74c81b09574e18393c7b6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոսկոմնադզոր, տեսանյութեր, տեսանյութ, ահաբեկիչ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео

ռոսկոմնադզոր, տեսանյութեր, տեսանյութ, ահաբեկիչ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео

Բաժանորդագրվել

Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Մոսկվայի մարզի 2 բնակչի, որոնք Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ահաբեկման գործողություններ են իրականացրել Ռոսկոմնադզորի ղեկավարների բնակության հասցեներում: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Ձերբակալվել են Մոսկվայի մարզի երկու բնակիչներ, որոնք «Telegram» մեսենջերով հավաքագրվել էին ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից՝ դետեկտիվ և կոլեկտորային գործակալություններում աշխատելու պատրվակով (լեգենդով)», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձերբակալվածները հրահանգչի հանձնարարությամբ սույն թվականի ապրիլի 28-ին ահաբեկման ակցիաներ են իրականացրել Ռոսկոմնադզորի 4 ղեկավարի բնակության հասցեներում։

ԱԴԾ–ն Կրասնոդարի բնակչի է ձերբակալել, որը Կիևին տեղեկություն էր փոխանցում ՌԴ մարզերի մասին

Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներով (խուլիգանություն):

Leave a comment