Հակակոռուպցիոն դատարանը թույլ չտվեց, որ Սամվել Կարապետյանն այցելի հոր գերեզման

Բաժանորդագրվել

Կարապետյանի պաշտպանները դատարանին միջնորդել էին փոխել նրա խափանման միջոցը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հակակոռուպցիոն դատարան թույլ չտվեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն այցելի հոր գերեզման. նա կշարունակի մնալ տնային կալանքի տակ։

Կարապետյանի պաշտպանները դատարանին միջնորդել էին փոխել նրա խափանման միջոցը վարչական հսկողությամբ, որպեսզի կարողանա այցելել հոր գերեզմանին, քանի որ մայիսի 7–ին լրանում է նրա հայրիկի մահվան մեկ տարին։

Leave a comment