Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ

Քաղաքականություն

30.04.2026 | 15:51

Ռուսաստանի նախագահը դեռևս որոշում չի կայացրել մայիսյան հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքը Հաղթանակի օրվա մասին է, բայց նախագահը կորոշի, թե երբ է [հրադադարը] ուժի մեջ մտնելու և երբ է ավարտվելու։ Դեռևս այդ որոշումը չի կայացվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նաև հայտարարել է, թե Կրեմլը չի ​​լսել Կիևի արձագանքը «Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հայտարարելու պատրաստակամության» վերաբերյալ։

Հաղթանակի օրվա տոնակատարությունների կապակցությամբ հրադադար հայտարարելու առաջարկը հնչել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ չորեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր թիմին հանձնարարել է ԱՄՆ-ից պարզաբանում ստանալ ռուսական առաջարկի մանրամասների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment