Այս ծրագիրը հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում. Սամվել Կարապետյան

Այս ծրագիրը հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մենք աղքատ երկիր ենք և տառապում ենք վարկերի տակ, այդ աղքատությունը տարածել ենք ամբողջ ժողովրդի վրա: Այս աղքատ հոգով կառավարությունը կարող էր օգտվել տարածաշրջանային խնդիրներից և լուծեր այս հարցը գոնե 8 տարվա ընթացքում, բայց նրանք դա փոխարինեցին ավտոբուսների մեջ պարելով և հրապարակներում անհասկանալի համերգներով: Բայց մենք շատ ուշադիր ենք լինելու այս հարցի նկատմամբ, ոչ թե պետական բյուջեն լցնելու ենք սեփական գրպաները, այլ՝ ամեն ինչ անելու ենք, որ լցնենք մեր ժողովրդի գրպաները: Առաջին հերթին մենք պետք է քայլեր անենք՝ վերացնենք ամոթալի ծայրահեղ աղքատությունը մեր երկրում: Դուք պատկերացնո՞ւմ եք մեր երկրում կան սոված քնող երեխաներ, մեր շատ հայրենակիցներ ընտրություն չպետք է կատարեն դեղի կամ սնունդ գնելու մեջ: Այս հարցերը ես համարում եմ իմ պատվի խնդիրը, մենք պետք է ամեն ինչ անենք և շատ արագ այս հարցերին լուծում տանք։ Դրա համար ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք ներկայացնելու ենք մեր ժողովրդին։ Վստահ եմ՝ 24-ժամյա աշխատանքային ռեժիմով մենք կարող ենք կարճ ժամանակում ունենալ առանց աղքատության երկիր»,- ասաց նա՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան»-ի հեղափոխական ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment