Երեւան: Մեդիամաքս: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցում Հայաստանը հետընթաց է գրանցել՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը, ինչը 14 կետով ավելի վատ է, քան նախորդ տարի (34)։
Հետընթացը գրանցվել է բոլոր 5 ցուցիչներով, Հայաստանի ցուցանիշը դասվել է «խնդրահարույց» ։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն ընդգծել է, որ Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի մակարդակն աննախադեպ է եւ պայմանավորված է «ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով եւ ՌԴ-ի ու ԵՄ-ի միջև բարդ իրավիճակով»։
Հայաստանը շարունակում է առաջատարը մնալ տարածաշրջանում։ Վրաստանը զբաղեցրել է 135-րդ տեղը (նահանջելով շուրջ 27 հորիզոնականով), Թուրքիան՝ 163-րդ, Ադրբեջանը՝ 171-րդ, Ռուսաստանը՝ 172-րդ, իսկ Իրանը՝ 177-րդ հորիզոնականները։
Առաջին հորիզոնականում կրկին Նորվեգիան է։ Նրան հաջորդում են Նիդերլանդները, Էստոնիան, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան։