Թրամփի վարչակազմը նախատեսում է ստեղծել մոտ 12 միլիարդ դոլարի արժողությամբ կարևորագույն հանքանյութերի ռազմավարական պահուստ՝ ամերիկյան արդյունաբերության՝ չինական մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։
Թերթը նշել է, որ «Project Vault» անվամբ նախագիծը պատասխանն է Չինաստանի կողմից իր մատակարարման շղթայի գերիշխանության օգտագործմանը՝ ԱՄՆ հիմնական արդյունաբերությունների վրա «ճնշում գործադրելու ֆոնին»։
Ֆինանսավորումը կներառի մոտ 1.67 միլիարդ դոլար մասնավոր կապիտալ և 10 միլիարդ դոլարի վարկ ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկից (Ex-Im Bank): Պահուստը կձևավորվի ավտոարտադրողներից, տեխնոլոգիական ընկերություններից և այլ արտադրողներից հավաքված նյութերից, այդ թվում՝ հազվագյուտ հողային տարրերից, գալիումից և կոբալտից։
Հրապարակման աղբյուրը նաև ասել է, որ ավելի քան տասը ընկերություններ, այդ թվում՝ «General Motors»-ը, Stellantis-ը և Google-ը, արդեն համաձայնել են մասնակցել նախագծին։ Փետրվարի 2-ին «Ex-Im Bank»-ի տնօրենների խորհուրդը պետք է քվեարկեր «Project Vault»-ի համար 15-ամյա վարկի տրամադրման վերաբերյալ։