Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ է կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արցախում հայկական եկեղիցների քանդման վերաբերյալ հարցին։ 

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու իշխանությունը միջազգային ատյաններում չի բարձրացնում հայկական եկեղեցիների քանդման հարցը և արդյոք դա չի նշանակում հավասարության նշան դնել կողմերի միջև, Փաշինյանը պատասխանել է Արծվաշենի օրինակով։ Նա առաջարկել է մոդելավորել իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության տակ, սակայն պարզվում է, որ այնտեղ վերջին տարիներին մզկիթ է կառուցվել։

«Մենք պետք է հասկանանք՝ պատմամշակութային հուշարձանը որոշակի չափանիշներով և կատեգորիաներով անցնող հուշարձան է»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին է Հայաստանին մեղադրում նմանատիպ գործողությունների մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment