Պետք է պատրաստ լինենք 100 հազար զբոսաշրջիկ ընդունելուն. Վարչապետ

Պետք է պատրաստ լինենք 100 հազար զբոսաշրջիկ ընդունելուն. Վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իջևանի շուրջ որոշակի լարվածություն կա, քանի որ այնտեղ նախատեսվում է զրոյից նոր ստադիոնի կառուցում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2029 թվականին կայանալիք ՖԻՖԱ երիտասարդական Աշխարհի առաջնությանը, որը համատեղ կհյուրընկալեն Հայաստանը և Վրաստանը։

Վարչապետը նշեց, որ արդեն կան ընկերություններ, որոնք պատրաստ են կարճ ժամկետում իրականացնել ստադիոնի կառուցումը։ Նա  կարևորեց ոչ միայն կառավարության պատրաստվածությունը, այլև մասնավոր հատվածի պատրաստ լինելը 100 հազար զբոսաշրջիկ ընդունելուն, քանի որ Հայաստանը երբևէ երկու ամսում 100 հազար զբոսաշրջիկ չի ընդունել։

«Հանրային սննդի ոլորտն էլ պետք է հասկանանք, քանի որ այդքան մարդիկ, որ մտնեն ենթադրենք Իջևան կարող է սնունդը վերջանա»,-կատակեց Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Վանաձորի ստադիոնի շրջակայքում անհրաժեշտ են բարելավումներ, քանի որ դեպի այն տանող ճանապարհները նեղ են։

 «Եթե մենք զբոսաշրջային հոսքերը ճիշտ ուղորդենք ապա նրանք էլի կվերադառնան և հաստատ ուրիշներին էլ խորհուրդ կտան, որ գնացեք անպայման Հայաստան: Բուն իրադարաձությունը ֆուտբոլային է, բայց այստեղ հարակից շատ մեծ էֆեկտներ սպասում ենք,   ամեն ինչ պետք է անենք, որ ենթակառուցվածքը համապատասխան լինի, որպեսզի մաքսիմալ մեր տնտոսությունը, մեր հանրությունը, մեր բիզնեսը օգուտ ստանա»,-ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս որոշումից հետո սպասվում է ՖԻՖԱ-ի այց Հայաստան՝ առաջիկա քայլերի ճանապարհային քարտեզը ստանալու նպատակով այստեղ կարևոր է լինելու տարբեր գերատեսչությունների ներգրավածությունը:

 

Leave a comment