Մայիսի 2–ին ՀՀ կմտնի այնքան հեղուկ գազ, որ գներն էականորեն կիջնեն. ՀՀ էկոնոմիկայի նախարար

https://arm.sputniknews.ru/20260430/majisi-2in-hh-kmtni-ajnqan-heghuk-gaz-vor-gnern-eakanvoren-kijnen-hh-ekvonvomikaji-nakharar-101575150.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97948974_72:0:1209:853_1920x0_80_0_0_fbbf4dff4e66fa0d633ce642e6c84e0f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ պապոյան, հեղուկ գազ, հայաստան, էկոնոմիկայի նախարարություն, լարս, վերին լարս, իրանի իսլամական հանրապետություն

գևորգ պապոյան, հեղուկ գազ, հայաստան, էկոնոմիկայի նախարարություն, լարս, վերին լարս, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` Հայաստանում հեղուկ գազ չկար երկու պատճառով` Իրանի հետ կապված իրադրություն էր և Վերին Լարսի խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանում մայիսի 2–ի դրությամբ Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ գներն էականորեն կիջնեն։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Երեկ չէ առաջի օրը արդեն իսկ եկել է մի քանի մեքենա, երեկ ավելի շատ մեքենա է եկել, այսօր սպասվում են տասնյակ մեքենաներ, վաղը ևս տասնյակ մեքենաներ կմտնեն Հայաստան»,– նշեց նախարարը։

Ըստ նրա` Հայաստանում հեղուկ գազ չկար երկու պատճառով` Իրանի հետ կապված իրադրություն և Վերին Լարսի խնդիր։ Լարսն արդեն իսկ բաց է։

Հարցին, որ դեռ այս տարվա հունվարին Պապոյանը հայտարարել էր, որ համաձայնություն կա, որ երկաթուղով Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ բերել, սակայն մինչ օրս դա չի իրականացվել, նախարարն ասաց.

««Հարավկովկասյան երկաթուղին» հսկայական ներդրումներ պետք է աներ ու անում է, որպեսզի երկաթուղով հեղուկ գազը հասնի Հայաստան։ Համաձայնություն ձեռք բերել, որ կարող է երկաթուղու միջոցով հեղուկ գազ գալ Հայաստան մի բան է, դրանից հետո հսկայական ներդրումներ անել, որ կարողանան հեղուկ գազը բերել` մեկ այլ բան»։

Leave a comment