«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ջազի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հաղթանակի օր, Իրան՝ Պարսից ծոցի ազգային օր, Մեքսիկա՝ Երեխայի օր, Շվեդիա՝ Թագավորի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1941– վախճանվել է Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը՝ նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանը։
1951-ծնվել է մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը։
1978-ծնվել է հայ խորհրդային բժիշկ-վարակաբան Ռաֆայել Մանվել յանը։ 1991-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՄԿԿ կենտկոմի հրամանով սկսվել է «Օղակ» օպերացիան, որի ժամանակ խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուժերը սկսել են հայ բնակչության արտաքսումը Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից։ Զոհվել են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը, Հրազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիել յանը։
1993 – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 822 բանաձևը, որը վերաբերել է Արցախյան ազատամարտին և նախատեսել է հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի տարածքից։
2001-Երևանում կայացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարել է Լորիս Ճգնավորյանը:
2006-Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում հայերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում երեք ծանր վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:
2012-Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և բնապահպանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ ստացել են վնասվածքներ։
2018-Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանականների հետ: Խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքը որոշել է միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին, իսկ Հանրապետական խմբակցությունը որոշել է չխոչընդոտել խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը։
1919- հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։
ԱՇԽԱՐՀ
1722- «New England Courant» թերթում առաջին անգամ հիշատակվել է բիլիարդ խաղը։
1777-ծնվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսսը։
1789- ԱՄՆ-ի առաջին նախագահ է միաձայն ընտրվել Ջորջ Վաշինգտոնը։
1803-ԱՄՆ-ը Ֆրանսիայից գնել է ֆրանսիական Լուիզիանան՝ մեկ ակրը չորս ցենտով։
1838-Նիկարագուան անջատվել է Կենտրոնաամերիկյան Ֆեդերացիայից։
1854-սկսել է գործել առաջին երկաթուղին Բրազիլիայում։
1871-Արիզոնայի նահանգի Կեմպ-Գրանտ ֆակտորիայում տեղի է ունեցել սպանդ, որի արդյունքում զոհվել է 144 արիվայպա հնդիկ։
1883-ծնվել է չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկը։
1883-վախճանվել է իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն։
1893-ծնվել է գերմանացի հայտնի պետական գործիչ Իոհիմ ֆոն Ռիբենտրոպը։
1900-ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Հավայան կղզիները։
1941-Բավարիայի դպրոցներում արգելվել է կրել խաչեր։
1945-Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը ինքնասպանություն են գործել։
1970-Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի բանակը մտել է Կամբոջայի տարածք։
1975-Սայգոնը գրավվել է հյուսիսվիետնամական զորքերի կողմից, որով ավարտվել է պատերազմը։ 2019-Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հրաժարվել է գահից։
2021-Իսրայելի Մերոնպ սարի վրա ամենամյա ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 45 մարդ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում