Կառավարությունն այսօր հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի այն կներկայացվի Ազգային ժողով:
Նախագծում նշվում է, որ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ 3 պետություն համաձայնում է՝ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
«Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի եւ համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը եւ տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն եւ կանոնադրությամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է Դավոսում 2026թ. հունվարի 22-ին:
Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: