ՀՀ-ում մայիսը կլինի ոչ սառը, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելին, հայտնել է Գագիկ Սուրենյանը

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը լինելու է նորմայից ավելին։ 

Օդի ջերմաստիճանը և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։ 

Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +30 աստիճան, ինչը կդիտվի մայիսի երկրորդ տասնօրյակում։ 

Leave a comment