Կանխիկ 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի են բերել Հայաստան․ ՊԵԿ-ի բացահայտումը

https://arm.sputniknews.ru/20260430/kankhik-72-mlnic-aveli-rusakan-rubli-en-berel-hajastan-pek-i-bacahajtumy-101572052.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր

Sputnik Արմենիա

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր

2026-04-30T11:49+0400

true

PT2M51S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101571613_200:0:1283:812_1920x0_80_0_0_c412b20e5dc8ea456175d8d7cace685a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբլի, «զվարթնոց» օդանավակայան, տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուսաստան, видео

ռուբլի, «զվարթնոց» օդանավակայան, տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել, ՌԴ 2 քաղաքացի տնային կալանքի տակ են։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 քաղաքացու մոտ «Զվարթնոց» օդանավակայանում 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի է հայտնաբերվել։ Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական վարույթներ, կիրառվել խափանման միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՌԴ քաղաքացուն օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալված անձը նույնպես ներկայացվել է ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, Ռ․Թ-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

«Զվարթնոցից» բերման են ենթարկվել ու ձերբակալվել 113 մլն ռուբլի տեղափոխող քաղաքացիները

ՊԵԿ-ից հայտնում են, որ 1 օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգականի՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 7,6 մլն ռուբլի, որը շուրջ 37 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հ․Թ․-ն նույնպես ձերբակալվել է և տեղափոխվել է ՊԵԿ, ապա ՔԿ։

Այս դեպքով նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

Leave a comment