Մադյարը փորձում է բացել սառեցված միլիարդների դուռը

Հունգարիայի ապագա վարչապետ համարվող Պետեր Մադյարը բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհուրդի նախագահ Անտոնիու Կոշտաի հետ։

Մադյարը երկու հանդիպումներն էլ գնահատել է որպես «օգտակար և կառուցողական»՝ նշելով, որ կողմերը քննարկել են ԵվրամիությունՀունգարիա համագործակցության հարցերը։

Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, նա հայտարարել էր, որ հույս ունի մոտ ժամանակում համաձայնության հասնել՝ ստանալու միլիարդավոր եվրոներ ԵՄ հատուկ ֆոնդերից և բյուջեից, որոնք սառեցվել էին նախկին կառավարության նկատմամբ ներկայացված պահանջների պատճառով։

Հիշեցնենք, որ այդ միջոցները սառեցվել էին՝ կապված նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության հասցեին հնչած քննադատությունների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment