Նոր ֆինանսական պարտավորություններ. ՀՀ–ն կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

https://arm.sputniknews.ru/20260430/nvor-finansakan-partavvorutjunner-hhn-kvaveracni-khaghaghutjan-khvorhrdi-kanvonadrutjuny-101569641.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98014723_0:117:2575:2048_1920x0_80_0_0_1a2f387ce57d92f17b6b64f94adb4e81.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խաղաղության պայմանագիր, խաղաղություն, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ

խաղաղության պայմանագիր, խաղաղություն, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագիծը` վավերացման ներկայացնելու ՀՀ Ազգային ժողով:

Որոշման մեջ նշվում է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22–ին:

Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է 2026թ. հունվարի 16–ին, իսկ որոշ պետություններ այն ստորագրել են մի քանի օր անց` հունվարի 22–ին (Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Ուզբեկստան):

«Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և կանոնադրությամբ սահմանված կարգով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։

Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում:

Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Գումարի չափը չի նշվում, սակայն ըստ առկա տեղեկությունների՝ 1 մլրդ դոլարից ավելի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
Թրամփը Փաշինյանին և Ալիևին խնդրել է ոտքի կանգնել «Խաղաղության խորհրդի» նիստի ժամանակ

Leave a comment