Իսրայելի զինված ուժերը սկսել են մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի կասեցում Միջերկրական ծովում՝ Կրետե կղզու հարակից տարածքում։
«Սումուդ գլոբալ ֆլոտիլիայի» մասնակիցների փոխանցմամբ՝ իսրայելական ռազմական նավերը փորձել են վերահսկողության տակ վերցնել իրենց նավերը։ Ակտիվիստների խոսքով՝ անձնակազմերին հրահանգվել է տեղափոխվել նավերի քթամաս և ծնկի գալ։
Նրանք նաև նշել են, որ կապը նավերի հետ խափանվում է, իսկ ֆլոտիլիայից արդեն ուղարկվել է SOS ազդանշան։
Պաշտոնական Իսրայելի կողմից միջադեպի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել։