Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է եզրակացություններն եւ առաջարկությունները՝ ապրիլի 20-ից 24-ը Հայաստանի նախընտրական իրավիճակի գնահատման առաքելության այցի արդյունքներով։
Փաստաթուղթը, մասնավորապես, առաջարկում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը «ողջամիտ ջանքեր» գործադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու դիմումները ժամանակին մշակելու համար, ինչը նրանց հնարավորություն կտա մասնակցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
«Միգրացիայի ծառայությունը հաղորդում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին քաղաքացիություն տրամադրելու հարցում առաջընթացի մասին, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք ժամանակին կմշակվեն ներկայացված 4000-5000 դիմումները», – ասված է փաստաթղթում։