Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ

Հասարակություն

29.04.2026 | 23:21

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից՝ հավելելով, որ համակարգիչը ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով:

Ստուգմամբ նկատվել են դրա բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Քանդման արդյունքում հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս: Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500 հազար ՀՀ դրամ տուգանքի չափով:

Նշվում է, որ նա նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 5-ին, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար:

Leave a comment