«Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել՝

«Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել։ Յուրաքանչյուրը քո մեջ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է հարմար։

Եվ մի պահ հասկանում ես՝ քո էներգիան չափազանց արժեքավոր է, որ այն վատնես բացատրությունների վրա։

Ով պետք է հասկանա՝ կհասկանա առանց խոսքերի, ով ոչ՝ նույնիսկ հազար բառը քիչ կլինի։

Դրա համար անիմաստ պայքարի փոխարեն, ընտրեք ձեր խաղաղությունն ու ձեզ կառուցելու ճանապարհը»,- գրել է նա։

Leave a comment