Անգոլա առանց վիզա. արտոնություն ՀՀ որոշ քաղաքացիների համար

Քաղաքականություն

Անգոլա առանց վիզա. արտոնություն ՀՀ որոշ քաղաքացիների համար

 Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Անգոլայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձինք կազատվեն մուտքի վիզայի պահանջից։

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը:

 Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը:

  Այս համաձայնագրի ստորագրումը բխում է ՀՀ կառավարության որոշումից՝ «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ»:

  Նախագիծը ներկայացնելու է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

 

 

 

 

 

 

Leave a comment