Երազում չէի պատկերացնի, բայց հարցը ՀՀ կորցնելն է․ Կարապետյանը՝ քաղաքական դաշտ մտելու մասին

Բաժանորդագրվել

Լրացվում է

Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց կուսակցությունը հաղթելու է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը աջակցելու են իրենց։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքական դաշտ է մտել Հայաստանի կորցնելու վտանգը կանխելու համար։ Այս մասին նա հայտնեց լրագրողներին տված հարցազրույցում։

«Իհարկե, եթե իմ նկատմամբ չլիներ քրեական հետապնդում, Փաշինյանի վերջին տարվա անկանոն շարժումները, հարձակումները, թե՛ մարդկանց, թե՛ մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում։ Եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, ապա բոլոր ցանկությունները և լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում»,- լրագրողներին տված հարցազրույցում ասաց Սամվել Կարապետյանը։

Նա իր խոսքում անդրադարձավ նաև ընտրություններում իրենց հաղթանակին ու ընդդիմադիր այլ ուժերի կողմից աջակցություն ստանալ-չստանալու հարցին։ Վստահեցրեց՝ գնում են բացարձակ հաղթանակի։

Կարապետյանը հիշեցրեց օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները, որ աջակցելու են հաղթող ընդդիմադիր ուժին։ Պնդեց՝ վստահ է, որ այդ քաղաքական գործիչները կաջակցեն իրեն ընտրություններից հետո։

Leave a comment