Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր պնդել է, որ իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մնում են լավ, այն բանից հետո, երբ Թրամփը երեքշաբթի  Truth Social-ում իր գերմանացի գործընկերոջը քննադատել էր, գրում է CNN-ը։

«Իմ տեսանկյունից, իմ անձնական հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ մնում են լավ», – Բեռլինում լրագրողներին ասել է Մերցը. ​​«Ես պարզապես սկզբից կասկածներ ունեի այն մասին, թե ինչ սկսվեց այնտեղ՝ Իրանի պատերազմով»։

Նա  շարունակել է, որ Գերմանիան և Եվրոպան տառապում են Հորմուզի նեղուցի փակման հետևանքներից։

«Դա անմիջական ազդեցություն ունի մեր էներգամատակարարման և մեր տնտեսական ցուցանիշների վրա», – ասել է նա։

Երեքշաբթի օրը Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը քննադատել է Մերցին պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար՝ գրելով. «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը։ Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում»։

Նա շարունակել էր. «Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է, թե՛ տնտեսապես, թե՛ այլ առումներով»։

Թրամփը նախկինում դատապարտել էր եվրոպացի առաջնորդներին հակամարտությանը միջամտելուց հրաժարվելու համար: Մերցը ավելի վաղ  պնդել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Այնուամենայնիվ, նա բարձրաձայն քննադատել է ներկայիս հակամարտությունը։

Երկուշաբթի օրը Մերգը հայտարարել էդ, որ ԱՄՆ-ն «նվաստացվում է» Իրանի կողմից՝ քննադատելով այն, ինչ նա անվանել է ամերիկյան ռազմավարության բացակայություն, մատնանշելով Իրաքը և Աֆղանստանը որպես նախազգուշացումներ պատերազմներ սկսելու համար՝ առանց ելքի ռազմավարությունների:

 

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment