Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ

Քաղաքականություն

29.04.2026 | 19:43

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե-ի իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընտրակաշառքի դեպք․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալների, քաղաքացիներին գումար են առաջարկել՝ ՀՀ Ազգային ժողով ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ և ձերբակալվել է հինգ անձ։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:

Բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a comment