Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև վերջին պատերազմի հետևանքով՝ Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է բախվել սուր սովի։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից հայտնում են, որ բնակչության գրեթե յուրաքանչյուր 4-րդը 2026 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում կարող է բախվել պարենային անապահովության ճգնաժամային կամ ավելի ծանր մակարդակի։
«Վատթարացումը պայմանավորված է հակամարտությամբ, տեղահանությամբ և տնտեսական ճնշումներով»,- ասված է հայտարարության մեջ։
Իսրայելի և Լիբանանի միջև ապրիլի 17-ից հրադադար է, սակայն կողմերը շարունակում են փոխադարձ կրակահերթերը։