«Խաղաղության մարտիկները» կռվnւմ են սեփական Եկեղեցու դեմ, երբ այդ նույն ժամանակ Ադրբեջանը Արցախում հայկական եկեղեցիներն է nտնակnխ անում. Աբգար քահանա

«Հայաստանի իշխանություններն ադրբեջանցիների  հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։ Սա այլևս անհերքելի իրողություն է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն Աստծո օր»,- նշում է Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը։ 

Աբգար քահանան շարունակում է. «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, հերթական  զավեշտն էր՝ հրահրված իշխանությունների կողմից, երբ Վեհափառ հայրապետի այցը և ողջ արարողությունը Հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց:

Օրվա զավեշտի վերջին արարը հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից Վեհափառ Հայրապետի այցը լուսաբանող նյութի հեռացումն էր:

«Խաղաղության մարտիկները» կռվում են սեփական Եկեղեցու դեմ, երբ այդ նույն ժամանակ Ադրբեջանը Արցախում հայկական եկեղեցիներն ու սրբություններն է ոտնակոխ անում:

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները»։ 

Leave a comment