Իրանը կարող է առաջիկա օրերին թարմացված առաջարկ ներկայացնել ԱՄՆ-ին. CNN


Առաջիկա օրերին Թեհրանը՝ պակիստանցի միջնորդների միջոցով, կարող է Վաշինգտոնին ներկայացնել հակամարտության կարգավորման թարմացված առաջարկ՝ հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ինչպես սպասվում է, հարցը կքննարկի երկրի ղեկավարության հետ։ Նշվում է նաև, որ այս գործընթացը ժամանակ կպահանջի Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հաղորդակցվելու դժվարությունների պատճառով, որի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։


WSJ-ն էլ հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները թերահավատորեն է ընդունել պատերազմը դադարեցնելու, Հորմուզի նեղուցը բացելու և Թեհրանի միջուկային ծրագրի քննարկումը հետաձգելու վերաբերյալ Իրանի նախորդ առաջարկը։ Ըստ Թրամփի՝ այն ցույց է տալիս, որ Իրանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների՝ գրում է պարբերականը։

Leave a comment