Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ





«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում։ «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր:

Կանոնադրության վավերացումից հետո անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի նոյեմբերի 15-ին ընդունվել և դեկտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքը, որն արդեն իսկ պարունակում է ոլորտային համապարփակ կարգավորումներ, անհրաժեշտություն է առաջացել Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքները, համագործակցության համար լիազորված մարմնի և նրա գործառույթների, իրավական օժանդակության ձևերի ներպետական կարգավորումը իմպլեմենտացնել նշված օրենքում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության համատեքստում հանդես է գալու որպես լիազոր մարմին, համապատասխան կարգավորումներ անհրաժեշտ է նախատեսել նաև «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։ Զուգահեռաբար նաև փոփոխություն է նախատեսվում կատարել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում՝ հիմքեր ապահովելով «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքով որոշակի հարաբերությունների կարգավորման համար:

Նախագծով առաջարկվում է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում ավելացնել կարգավորումներ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության ներպետական կարգավորման նպատակով, այդ թվում՝ տալ հիմնական հասկացությունները (նախնական կալանավորում, իրավիճակի ներկայացում և այլն), սահմանել համագործակցության համար լիազոր մարմին, կարգավորել համագործակցության ձևերի և իրականացման կարգի առանձնահատկությունները։ Առաջարկվում է նաև դրանից բխող փոփոխություններ իրականացնել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքներում։

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի պետական բյուջեի ծախսերի ավելացման, որը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:




դիտվել է 95 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը


Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը


Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը


Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը


Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը


Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը


Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

Leave a comment