Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը


ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 29-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:


 


Նիստի սկզբում զեկուցվել է նախկինում քննարկված հարցերի իրականացման ընթացքի վերաբերյալ։


 


 


Այնուհետև քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված ««ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի» նախագծում տրանսֆերային գնագոյացման որոշ իրավակարգավորումների վերանայման վերաբերյալ հարցը։


 


Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։


 

Դիտումների քանակ1

Leave a comment