SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր։
NEWS.am–ը կապ է հաստատել Ջուջևան բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ Մուստաֆաևի այցը նախատեսվու՞մ է։ Հարցին ի պատասխան Պետրոսյանը նշել է․
«Գյուղում այս պահին շարժ չկա։ Ընդամենը լրագրողները զանգեցին, ասացին՝ նման բան կա»։
Վարչական ղեկավարը նշել է, որ ինքը նման տեղեկություն չունի։